Ամփոփվել են Բրիտանական ֆիլմերի փառատոնի ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթը

Ամփոփվել են Բրիտանական ֆիլմերի փառատոնի ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթը
Ամփոփվել են Բրիտանական ֆիլմերի փառատոնի ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթը

Հայաստանում ֆիլմերի գրախոսության և կինոքննադատության զարգացմանն աջակցելու նպատակով փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և փառատոնի գլխավոր հովանավոր §ԱրմենՏել¦ ընկերությունըԿինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հայտարարել են ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթ: Մասնակիցները պետք է գրեին փառատոնում ընդգկված ֆիլմերին նվիրված գրախոսություն, իսկ լավագույն երեք աշխատանքի հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում գրախոսականի մրցույթը հայտարարվում է երկրորդ տարին շարունակ: Մրցույթին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները: Այս տարի մարտի 6-ից-17-ը մասնակիցները գրել են փառատոնի ֆիլմերի վերաբերյալ գրախոսականներ, որոնք տեղադրվել են www.britfilms.am կայքում:

Այս տարի մրցույթին ներկայացվել էր 25 գրախոսական, որոնցից ժյուրին առանձնացրել էր երեք լավագույններին: Մրցույթի առաջին մրցանակակիրն է §Առավոտ¦ օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը, ով կպարգևատրվի Apple iPad 4-ով:

«Ես մասնագիտության բերումով տեղեկացված եմ, թե ինչ մրցույթներ կան, բայց ունեմ սկզբունք` այն է մասնակցել միայն հեղինակավոր մրցույթներին: Եթե որևէ մրցույթ կապ ունի Բրիտանական խորհրդի հետ, ապա վստահ եմ, որ այդ մրցույթի նշաձողը բարձր է և աշխատանքներն էլ քննում են մասնագիտական և անաչառ ժյուրին: Ես հպարտ եմ, որ մասնակցելով այս մրցույթին, արժանացել եմ գլխավոր մրցանակին: Հաճելի հույզեր ապրեցի տեղեկանալով այդ մասին»,-ասաց Գոհար Հակոբյանը:

Մրցույթի հատուկ մրցանակներն են  Արփի Ոսկանյանն ու Արթուր Վարդիկյանը: