«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման․ ՊԵԿ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման: Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • Դիմում (դիմումում պետք է լրացնել Ա/Ձ-ի կամ կազմակերպության հաշվեհամարը, վերջիններիս բացակայության պարագայում պետք է ընտրել ԴԻՄՈՒՄ՝ լրիվ վերադարձ տարանցիկ հաշվեհամարին, դիմումները պարտադիր պետք է լինեն ստորագրված)
  • վճարման անդորրագրի պատճեն
  • ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները
  • լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը սկանավորել լիարժեք և ամբողջական։

Դիմումի ձևը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքի «Լրատվական»  բաժնի «Նորություններ» ենթաբաժնում հուլիսի 8-ին հրապարակված հայտարարության մեջ՝   հետևյալ հղմամբ՝ https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7186

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին