Հուլիսի 28-ին, ժամը 08։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բարձրունի գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 20 հա խոտածածկ տարածք։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 12 հրշեջ-փրկարար՝ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փ/ծ գնդապետ Հ․ Սարգսյանի գլխավորությամբ։
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։