26-ամյա երիտասարդը BMW-ով հայտնվել էր Գարեգին Նժդեհի մետրոյի գետնանցումում

26-ամյա երիտասարդը BMW-ով հայտնվել էր Գարեգին Նժդեհի մետրոյի գետնանցումում
26-ամյա երիտասարդը BMW-ով հայտնվել էր Գարեգին Նժդեհի մետրոյի գետնանցումում

Մայիսի 1-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում` մետրոպոլիտենի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է օգնություն:
 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 03 QQ 330 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Դ. Հայրապետյան, ծնվ.1986թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ: ՃՏՊ-ի հետևանքով Դ.Հայրապետյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է: Հրշեջ – փրկարարները իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ:

 Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի