Քյոլնում մոտ 30 ադրբեջանցիներ հարձակվել են հային պատկանող բարի վրա

Քյոլնում 20-30 դիմակավորված ադրբեջանցիներ հուլիսի 24-ի  գիշերը հարձակվել են հայ գործարարին պատկանող նարգիլե բարի վրա. աթոռներ նետել և ջարդել պատուհանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Zartonk media»-ն՝ հղում կատարելով Haypress-ին:

Ոստիկաններն ասել են, որ գույքին զգալի վնաս է պատճառվել: Իրավապահ մարմինները նաև ենթադրում են, որ դեպքը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված և այժմ ուսումնասիրում են գործը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։