Շուշիի ազատագրումը. Սեյրան Օհանյանի հիշողությունները

Շուշիի ազատագրումը. Սեյրան Օհանյանի հիշողությունները
Շուշիի ազատագրումը. Սեյրան Օհանյանի հիշողությունները

Մայիսյան եռատոների կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հրավիրել էր ՀՀ ՊՆ վարչական համալիր հարցազրույցի: Ի թիվս այլ հարցերի նախարարը խոսել է նաեւ Շուշիի ազատագրման մասին:

«Շուշիի բերդաքաղաքը հզոր հենակետ էր հանդիսանում: Հինավուրց բերդաքաղաք, որը տեղակայված է բարձրավանդակում եւ այն ազատագրելը եւ քաղաքի շուրջը տեղակայված բոլոր բլուրների վրա տեղակայված արդբեջանական կրակակետերը, հենակետերը ոչնչացնելը այնքան էլ դյուրին գործ չէր: Շուշիի ազատագրման գործընթացը սկսվեց դեռեւս 1992 թվականի մարտ ամսից: Ասեմ, որ մենք այդ ողջ գործընթացը իրականացրեցինք ժամանակակից ռազմական գիտության պահանջների համաձայն: Նախապատրաստվել օպերացիայի նշանակում է ճիշտ հետախուզել հակառակորդին. ճիշտ հետախուզել նրա կազմը, նրա տեղակայման վայրերը, ուժերի եւ միջոցների համապատասխան հաշվարկներ իրականացնել, աշխատել եւ որոշել այն ուղիները որով մենք պետք է բարձրանայինք եւ ազատագրեինք: Շուշիի օպերացիայի նախապատրաստման պատրաստականությունը սկզբնական շրջանում մայիսի 2-ն էր դրված, բայց եղանակի պատճառով այն հետաձգվեց եւ վերջնական ժամանակահատվածը մայիսի 7-ն էր, այնպես որ հատուկ չէինք պլանավորել մայիսի 8-ին ազատագրել Շուշին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/08/241475/