Սեյրան Օհանյան. Կարող են լինել կանխարգելիչ քայլեր

Սեյրան Օհանյան. Կարող են լինել կանխարգելիչ քայլեր
Սեյրան Օհանյան. Կարող են լինել կանխարգելիչ քայլեր

«Մայիս ամիսն առանձնահատուկ խորհուրդ ունի հայկական տոնացույցում` հաղթանակների ամիս է»,- այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ ճակատագրի բերումով հենց մայիսն ամսին է հայ ժողովուրդն արձանագրել իր հիմնական հաղթանակները` պահպանելով մեր ինքնությունը:

«Շուշին մեր արցախյան գոյապայքարում առանձնահատուկ դերակատարություն ունի: Շուշիով մենք ցույց տվեցինք հայ ժողովրդի միասնությունը, ցույց տվեցինք հայ ժողովրդի` դարերով ռազմական գիտությանը մոտ կանգնած լինելը: Մենք գիտենք, որ չափազանց դժվար պայմաններում ենք միշտ պայքարել և պաշտպանել ինքներս մեզ  և ստիպված ենք եղել ռազմական գիտությանը մոտ լինել: Շուշիի օպերացիան, որն իրականացվեց ազատագրման համար, ցույց տվեց, թե ինչպիսին է մեր հայ հրամանատան իր անձնական օրինակով: Պատմական առաքելություն մենք իրականացրեցինք` միջազգային առումով ցույց տալով հայ ժողովրդի դերն ու նշանակությունն այս երկրագնդի վրա և պատմական առումով վերականգնելով մեր տիրապետումը մեր հայոց հինավուրց քաղաքի վրա, միացումը մայր Հայաստանին, ռազմական առումով տիրապետելով այն բոլոր բարձրավանդակներին, որոնցից ավելի դյուրին կլիներ ղեկավարումը և դյուրին կլիներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի պաշտպանությունը, անվտանգության ապահովումը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ