«Սխալները գին ունեն, մի արեք նման բաներ». Լեւոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Երկու օր առաջ մի ընկերություն կամավորների եւ զորակոչիկների համար ավտոբուսներ էր տրամադրել (շնորհակալություն իրենց), ու ավտոբուսների նկարները լայնորեն տարածել, լոգոտիպերով՝ ավտոբուսով մեկ: Գրեցի՝ երեւի չարժե ավտոբուսների լուսանկարները հրապարակել:

Դրանից հետո ահագին ծաղրուծանակ կերա այս բնույթի «… ընկերության արածի կեսն արած լինեք՝ նոր խոսեք», «մի կաչկա էլ դու առ, միացիր մեզ …», «ուզում ես՝ միացիր կամավորներին», «դո՞ւ ինչ ես արել, որ խոսում ես…», մի քանի անգամ փորձեցի քաղաքավարի բացատրել ու օրինակ բերել 2016-ից, ԱԹՍ գրոհների ռիսկերի մասին, ասացին, որ երբ ես մեկնաբանել եմ իրենց այդ գրառումը, դրանով ավելի հայտնի են դարձել ավտոբուսների նկարները…, չկարողացա համոզել, որ սխալ է նման բան անելը, մեկնաբանությունս ջնջեցի: Սխալները գին ունեն, մի արեք նման բաներ»: