Գերեվարված 32 զինծառայողները հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը, գտնվում են ՀՀ-ում. վարչապետը անուններ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ: Մեր վերադարձած եղբայրների անվանացանկը հետևյալն է.

1. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի

2. Ավագյան Սերոբ Սուրենի – Շիրակ, Զույգաղբյուր

3. Ավագյան Տիգրան Մանուկի – Շիրակ, Գյումրի

4. Ավետիսյան Վաղարշակ Աշոտի – Շիրակ, Զույգաղբյուր

5. Արամյան Կարեն Արմենի – Շիրակ, Աշոցք

6. Բահրիկյան Վահագն Էդիկի – Շիրակ, Ախուրյան

7. Բաղդասարյան Արթուր Էդուարդի – Շիրակ, Գյումրի

8. Գևորգյան Ռոբերտ Հովիկի – Շիրակ, Ախուրյան

9. Դիլանյան Արման Վազգենի – Շիրակ, Զույգաղբյուր

10. Եղիազարյան Սասուն Սեյրանի – Շիրակ, Անի

11. Թադևոսյան Հրայր Վարդանի -Շիրակ, Աշոցք

12. Թոսունյան Լևոն Աշոտի – Շիրակ, Աշոցք

13. Իսանյան Արեն Արայի – Ստեփանակերտ

14. Կիրակոսյան Էդուարդ Արմենի – Շիրակ, Գյումրի

15. Կոստանյան Նարեկ Աղասու – Շիրակ, Արթիկ

16. Հակոբյան Վոլոդյա Գագիկի – Շիրակ, Սառնաղբյուր

17. Հարությունյան Վարազդատ Սերյոժայի – Շիրակ, Ախուրյան

18. Հերաբյան Հրայր Հրաչի – Շիրակ, Աշոցք

19. Հովագիմյան Հարություն Յուրիկի – Սյունիք, Կապան

20. Հովհաննիսյան Հայկազ Կորյունի – Շիրակ, Ախուրյան

21. Ղազարյան Կարեն Աշոտի – Տավուշ, Դիլիջան

22. Մարտոյան Մանուկ Հովհաննեսի – Շիրակ, Լանջիկ

23. Մարտիրոսյան Գևորգ Սամվելի – Շիրակ, Գյումրի

24. Միքայելյան Անդրանիկ Վազգենի – Շիրակ, Գյումրի

25. Ոսկանյան Գագիկ Աշոտի – Երևան

26. Ռաֆաելյան Վլադիմիր Օթարիի – Արմավիր, Վաղարշապատ

27. Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի – Շիրակ, Աշոցք

28. Սարգսյան Իշխան Աշոտի – Երևան

29. Սերոբյան Գեղամ Սամվելի – Շիրակ, Զույգաղբյուր

30. Սուքիասյան Անդրանիկ Սրապի – Շիրակ, Գյումրի

31. Ստեփանյան Դավիթ Ստեփանի – Շիրակ, Փանիկ

32. Վարդանյան Արսեն Արայիկի – Շիրակ, Անի