Մեր բանակի պարծանքն ու խայտառակությունը

Մեր բանակի պարծանքն ու խայտառակությունը
Մեր բանակի պարծանքն ու խայտառակությունը

Դեռևս պարզ չէ, թե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի Ազատության հրապարակում նստացույց հայտարարած ազատամարտիկներին, թե ոչ, այսօր մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ամենայն հավանականությամբ, նախարարը չի այցելի չքավորության շեմին հայտնված ազատամարտիկներին, քանի որ միասին մարտական ուղի անցած հերոսների և նախարարի ներկայիս կեցության պայմանների տարբերությունն ահռելի է:

«Ազատամարտիկիներն այն մարդիկ են, ում հետ կապված Հայաստանը որևէ խնդիր պիտի չունենար, ում հետ առաջինը պիտի խոսեին: Եվ քանի որ մենք ընդունել ենք կյանքի շուռ տված փիլիսոփայություն, ազատամարտիկները հայտնվել են որտեղ որ պիտի հայտնվեին` հարյուրերոդ տողում, այսինքն` մոռացված են, և սա խայտառակություն,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց նստացույց անող ազատամարտիկներին այցի եկած Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` ընդգծելով, որ  այս իրավիճակը ուղղակի վկայությունն է այն բանի, թե ինչպիսի խորը փոսի մեջ է հայտնվել մեր երկիրը: – Ես հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր այսօր իշխանական, քաղաքական համակարգերում դեռ ինչ-որ հիշողություններ ունեն մեր երկրի 25 տարվա պատմության հետ, շատ արագ քայլեր կձեռնարկեն, որպեսզի այս խայտառակությունը դադարեցվի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ