Հունաստանը պատրաստվում է Իսրայելի հետ կնքել ռազմական մեծ պայմանագիր` ընդդեմ Թուրքիայի

Ամերիկայի Ձայնը գրում է․

հաստատել է Իսրայելի հետ 1 միլիարդ 680 միլիոն դոլարի արժողությամբ գործարքը, որը նախատեսում է 10 գերժամանակակից ռեակտիվ կործանիչների ձեռքբերում և օդաչուների ուսուցում: Աթենքն արդիականացնում է իր պաշտպանությունը` ելնելով իր վաղեմի թշնամի Թուրքիայի հետ վերջին ժամանակներս լարվող հարաբերություններից:

Այս գործարքը պայմանագրի վերածելու արարողությունը տեղի կունենա եկող շաբաթների ընթացքում, ազդարարելով Հունաստանի եւ Իսրայելի միջեւ պաշտպանության բնագավառում կնքված ամենախոշոր գործարքը:

‘’Իսրայելում այլոց հեշտությամբ չեն վստահում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պաշտպանության բնագավառին’’, ասել է միջազգային հարաբերությունների հարցերով հույն փորձագետ Կոստաս Ֆիլիսը: ‘’Այս գործարքը կարեւոր է ոչ միայն ռազմական բնագավառը զարգացնելու համար, այլ նաեւ կարող է է՛լ ավելի խորացնել հարաբերություններն Աթենքի ու Երուսաղմի միջեւ’’, ասել է նա, հիշեցնելով արաբական աշխարհի նկատմամբ Հունաստանի թեքվածությունը քսան տարի առաջ փոփոխության ենթարկվելու փաստը:

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանթցի խոսքերով, այս գործարքը ‘’կծառայի ե՛ւ Իսրայելի ե՛ւ Հունաստանի շահերին, կբացի հարյուրավոր նոր աշխատատեղեր երկու երկրներում ու կնպաստի միջերկրածովյան շրջանում կայունությանը’’: