Կառավարության միջոցներով հիմնանորոգվել է Արթիկի Շինարարների փողոցը

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության միջոցներով իրականացվել  է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի հիմնանորոգումը: 

610 մետր երկարությամբ ներհամայնքային ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում և չէր վերանորոգվել` իննսունականներից ի վեր: Այս ծրագրով 610 մետր ճանապարհահատվածի հիմնանորոգումից բացի վեռակառուցվել են նաև մայթերը` 1136 մետր երկարությամբ: 

Շինարարների փողոցը Արթիկի ամենաբանուկ փողոցներից է, տարածքում ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ առաջնային էր ճանապարհի նորոգումը: Պետական բյուջեից ներդրումը կազմել է 80 միլիոն 476 հազար դրամ: 

Այս մասին հայտնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։