Բերման ենթարկված փաստաբանների նկատմամբ վարչական վարույթ է կազմվել․ Նրանք ազատ են․ Տեսանյութ

«Ամեն ինչ լավ է, բարեհաջող հասել ենք գրասենյակ։ Մեր վերաբերյալ վարչական վարույթ է կազմվել։ Մենք կարողացանք այնտեղ եղած ժամանակը օգտագործել և ոստիկաններին բացատրել՝ ինչ է կատարվում, ինչի համար են մարդիկ բողոքի ակցիաներ իրականացնում», -իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը։

Հիշեցնենք՝ նա և փաստաբան Արա Ղարագյոզյանը ոստիկանների կողմից բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին․ Նինա Կարապետյանցը՝ որպես միայնակ ակցիա իրականացնող ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, իսկ Ղարագյոզյանը պարզապես եղել է դեպիք վայրում՝ որպես իրավապաշտպան։

https://www.facebook.com/nina.karapetyants/videos/3576230722390032/?notif_id=1596730977030199&notif_t=live_video