Գորիսի մի շարք հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն է ներկայացվել․ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային ստուգայցերը Գորիսի մի շարք հյուրանոցներում արձանագրել են խախտումներ, որոնց հիմքով կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։

Խախտումները կապված են ջերմաչափման, ախտահանման գործընթացների եւ դրանց գրանցման մատյանների վարման հետ, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները և այլն: