«Գազը թանկացնեք՝ հարկերը չենք մուծելու»

«Գազը թանկացնեք՝ հարկերը չենք մուծելու»
«Գազը թանկացնեք՝ հարկերը չենք մուծելու»

ՀՀ կառավարության շենքի մոտ այս պահին ընդդեմ գազի գնի թանկացման ակցիա է իրականացվում: Ակցիայի մասնակիցներին միացել են նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը, Բարև Երևան դաշինքի անդամներ Գագիկ Բաղդասարյանն ու Արթուր Իսպիրյանը:

«Գազի գնի բարձրացումը կդառնա վարչախմբի տապալումը», «Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ինչ անեք», «Ռուսզազարդ գումարած ՀՀԿ հավասար է գենոցիդ», «Գազը թանկացնեք՝ հարկերը չենք մուծելու» և այլ բովանդակությամբ պաստառները պարզած՝ ՀՀ քաղաքացիները պահանջում են, որպեսզի կառավարությունը թույլ չտա գազի գնի թանկացումը:

Սպառողների միություն ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ գազի թանկացումը կխարխլի ՀՀ պետբյուջեն, քանի որ այդ թանկացմանը կհետևեն մի շարք ոլորտներում թանկացումներ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ սա ընդվզում է այն քաղաքականության դեմ, որը վարվում է Հայաստանում: «Այն ընկճվածությունը, որ Հայաստանի իշխանությունները ցուցաբերում են անգամ գազի գնի հարցում, ցույց է տալիս, որ մեր իշխանությունները ոչ միայն համարժեք քաղաքականություն չեն վարում երկրում ստեղծված իրավիճակում, այլ նաև ունակ չեն գիտակցելու, հասկանալու, որ այս քաղաքականությամբ որևէ տեղ չի կարող Հայաստանն իբրև պետություն և ժողովուրդը որպես հասարակություն գնալ: Ակցիայի նպատակն է նաև ստիպել, որպեսզի իշխանություները՝ լինի կառավարություն, երկրի նախագահ կամ քաղաքական մեծամասնություն, գիտակցեն իրենց պատասխանատվությունը, ոչ թե նստեն աթոռներին և վայելեն իրենց ստացված ձայները»,- ընդգծեց Մինասյանը: Կարդալ ավելին