Իմ մեքենան Lexus rx350 մակնիշի է, արտադրված 2006 թվականին, գնել եմ ԱՄՆ-ից վթարված վիճակում, որը վերանորոգել եմ և տեղադրել բնական գազ․ Սիփան Փաշինյանը հերքել է լուրերը

Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր մեքենայի լուսանկարները՝ հերքելով մամուլում հրապարկված տեղեկությունները․

«Էն, որ նախկինում պետության և ժողովրդի, և որ ամենակարևորն է, զինվորի հասանելիքը թալանածները իրենց քր. գործին սպսելուց կամ քր. գործի ընթացքում գողոնի մի մասը ծախսում են մանիպուլացիաների և կեղծիքի տարածման վրա, որով ուզում են ցույց տալ, որ մենք իրենց նման կոռումպացված ենք, սակայն իրենց պատեպատ տալով, ուժերը լարելով, գիշերները չքնելով, զանգելով մարզում և Երևանում իրենց ծանոթ ու անծանոթներին, արդյունքի չեն հասել, որոշել են կեղծիք տարածել արդեն երկրորդ անգամ. իմ ավտոմեքենայի հետ աղերս չունեցող այլ ավելի թանկարժեք ավտոմեքենայի նկարներ, հավանաբար, տեղադրելով լափամանի փողորով պատվիրված նյութերում:

Սիրելի հայրենակիցներ, իմ ավտոմեքենան Lexus rx350 մակնիշի է, արտադրված 2006 թվականին, գնել եմ ԱՄՆ-ից վթարված վիճակում, որը վերանորոգել եմ և տեղադրել բնական գազ: Տեղադրում եմ նաև իմ մեքենայի նկարները:
Այս թեմային կրկին կանրադառնամ»:

Էն, որ նախկինում պետության և ժողովրդի, և որ ամենակարևորն է, զինվորի հասանելիքը թալանածները իրենց քր. գործին սպսելուց կամ…

Posted by Sipan Pashinyan on Saturday, August 8, 2020