Գորիսում այսօր միաժամանակ կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն

Գորիսում այսօր միաժամանակ կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն՝ նախորդիվ դրանցում արձանագրված խախտումների հիմքով։ Այդ մասին տեղեկացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Մի շարք հյուրանոցներում այսօր եւս ԱԱՏՄ տեսուչները ոչ բարվոք պատկեր են արձանագրել։ Խախտումներ դեռ կան․ ախտահանումը պատշաճ չի իրականացվում, գրանցամատյանների վարման գործընթացում թերացումներ կան, սոցիալական հեռավորություն չի պահպանվում, դիմակ չկրելու դեպքերը բազմաթիվ են, նաև բացակայում են իրազեկման թերթիկները: