Քաղաքացին ցած է նետվել կամրջից

Օգոստոսի 12-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։