«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել Բեյրութին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել Բեյրութին: Այս մասին հայտնում են հիմնադրամից։

Շնորհիվ անձնվեր աշխատանքի, Ֆրանսիայի տեղական մարմինը, ատենապետ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, հավաքագրել է 57,690 եվրո։ Շնորհակալ ենք շարունակական աջակցության և այս պահին Լիբանանում մեր քույրերի և եղբայրների կողքին կանգնելու համար: