Խմելու ջուրը կհասնի Գառնիի 800 տնտեսությունների

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` Պետական բյուջեի միջոցներով և համայնքի համաֆինասավորմամբ իրականացնում է Կոտայքի մարզի Գառնի համայնքի` խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքը: Այդ մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունից։

Գառնիում խմելու ջրագծերը մոնտաժվել են դեռևս հիսունականներից և գտնվում էին անմխիթար վիճակում: Խմելու ջուրը բնակչությանը հասցնելու համար անհրաժեշտ էր իրականացնել ցանցի հիմնովի նորոգում:

Աշխատանքների ավատից հետո համայնքի 800 տնտեսություն` շուրջ 3000 բնակչով, ապահովված կլինի շուջօրյա ջրամատակարարմամբ: Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության և ՀՏԶՀ-ի միջև 2018-ին կնքված պայմանագրի հիման վրա: Կառավարության ներդրումը կազմում է 100 միլիոն 500 հազար դրամ, Գառնիի համայնքային բյուջեից ներդրվել է 48 միլիոն 600 հազար դրամ: Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն այս տարի