Գերմանիայից ժամանած փղերի առաջատար մասնագետը արդեն մի քանի օր է Երևանի կենդանաբանական այգում է

Գերմանիայից ժամանած փղերի առաջատար մասնագետ Թոբիաս Դորնբուշը, ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի կենդանաբանական այգում է։

Այգու լավ բարեկամն արդեն քանի օր է զբաղվում է փղի՝ Բունկայի խնամքով, վարժություններ անցկացնում նրա հետ։
Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց:


Թոբիասը Այգու մասնագետների և խնամողների հետ քննարկել է նաև փղի ազատավանդակի հավելյալ դուռ դնելու, ինչպես նաև այգու տնօրինության կողմից առաջարկված՝ ազատավանդակը մոտ ապագայում ընդլայնելու հարցերը։