Համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է մահացել Մինսկում բողոքի ակցիայի մասնակից Ալեքսանդր Տարայկովսկին։ Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ցուցարարը մահացել է իր ձեռքին ունեցած ինքնաշեն պայթուցիկից։ Սակայն տեսանյութում երևում է, որ երիտասարդը զինված չէ, և ձեռքերը վեր պարզած հաշտության կոչով մոտենում է ուժայիններին։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին։ Նրա մահվան վայրում՝ մետրոյի Պուշկինսկի կայարանի մոտ այսօր մեծ թվով մարդիկ են հավաքվել, խոնարհել ծաղիկներ։
15.08.2020