Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը`նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին. «Կոլխոզները վերականգնեք»

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը`նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին. «Կոլխոզները վերականգնեք»
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը`նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին. «Կոլխոզները վերականգնեք»

Այսօր խորհրդարանում երբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացնում էր նախորդ տարվա բյուջեի կատարողականը, ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց`մարզում ի՞նչ աշխատանքներ են ընթանում գյուղացիական կոոպերացիաների կազմակերպման ուղղությամբ: Մարզպետ Ղահրամանյանն ասաց, որ իր մոտեցումը գյուղացիական կոոպերացիաների մասով միշտ էլ դրական է եղել, բայց դա բարդ եւ ջանքեր պահանջող աշխատանք է, քանի որ «եղբայրը-եղբոր» հետ չի կարողանում լեզու գտնել: Այս երկխոսության առիթով պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց. «Կոլխոզները վերականգնեք»: Երբ Ղահրամանյանը փորձեց բացատրել, որ կոլխոզն ու գյուղացիական կոոպերացիաները տարբեր են, Բագրատյանը չհամաձայնեց. «Նույն բանն ա»:

Ի դեպ, Ղահրամանյանը նկատեց նաեւ, որ հողի սեփականաշնորհման ժամանակ գյուղատնտեսական հողերի 15-17 տոկոսը անցել են «ճանապարհների տակ»: Բագրատյանը, որը Հայաստանում հողի սեփականաշնորհման «հայրն» է, առաջարկեց հանձնաժողով ստեղծել եւ ստուգել`կա՞ նման բան, թե՞ ոչ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/31/249612/ 

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից