Սերժ Սարգսյանը մեկնաբանեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվելու լուրերը

The third President of the Republic of Armenia Serzh Sargsyan holds the first press conference after his resignation on the topic of April war in 2016

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու մասին լուրերին: «Արմենպրես»-ի հարցին` թե ո՞րն է պատճառը, որ 2017թ. Ժնևում հղում չի կատարվել նախորդ երկու պայմանավորվածություններին, արդյոք դրանից հրաժարում է եղե՞լ, թե իրապես խնդիրներ կային դրանք կյանքի կոչելու առումով, օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանն իհարկե հաճույքով չէր կարող կատարել այդ պայմանավորվածությունները: 

«Պարզ չէ՞, որ Ադրբեջանը հաճույքով չէր կարող կատարել այդ պայմանավորվածությունները, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, չէ, որ այդ պայմանավորվածությունից հետո, ես կնկատի ունեմ՝ 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հետո համանախագահներն (ԵԱՀԿ Մինսկի խմբի-թղթ.) արել են, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 25 հայտարարություն, որոնցից 15-ում մատնանշել են այդ համաձայնությունը: Վերջին այդպիսի հայտարարությունը համանախագահների կողմից եղել է 2018թ. փետրվարին»,- ասաց Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ բանակցային գործընթացի թեման էլ շատ կարևոր է, սակայն ասուլիսը նվիրված է Ապրիլյան պատերազմին և հարցին ավելի մանրամասն կանդրադառնա այլ առիթով: