Whatsapp-ում և Viber-ում տարածվում է ձայնային կեղծ հաղորդագրություն՝ փոխգնդապետ Զարզանդի անունից (ձայնագրություն)

Ադրբեջանցիների կողմից իրականացվող տեղեկատվական հարձակումները շարունակվում են։ Այս անգամ հաքերները «WhatsApp» և «Viber» հավելվածների միջոցով Հայաստանում և Արցախում բնակվող օգտատերերին են ուղարկում խուճապ առաջացնող ձայնային հաղորդագրություններ, որում իբր մեջբերում են փոխգնդապետ Զարզանդի խոսքերը։

Հաղորդագրության մեջ նշվում է, թե հակառակորդի գրոհի հետևանքով հայկական զորքերը ետ են նահանջում, և շուտով փակվելու է դեպի Հայաստան տանող ճանապարհը։

Հարգելի քաղաքացիներ, հայտնում ենք, որ այս ձայնագրությունը արվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից։ Դրա բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին։