Արցախում պարետատան նիստում քննարկվել է առանձին պաշտոնյաների վարքագիծը․ Տեսանյութ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել պարետատան նիստ։

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր հրավիրել եմ պարետատան նիստ: Քննարկել ենք՝

✅ Հանրապետությունում համավարակային իրավիճակը

✅ Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում որոշ պաշտոնյաների և օրենսդիրների վարքագիծը

✅ Բուհական, հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքների վերսկսման հարցը:

Համավարակի տարածման ռիսկերը չեն նվազել: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին խստորեն հետևել պարետի կողմից սահմանված կանոններին», իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահը:

Նշենք, որ Արցախում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, որոնք բոլորն էլ եղել են հանրային սննդի կետում աշխատողներ։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/768288160594729/