Սիգի սահմանված չափաքանակ, թույլատրելի քաշ և որսաշրջանի ժամկետներ․Նշված տիրույթից դուրս չի՛ կարող լինել արդյունագործական ձկնորսություն․ Նախարար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում Սևանա լճում ձկնորսության մասին գրել է․

Աներկբա՝ Օրենքի ուժով
Սիգի սահմանված չափաքանակ
Սիգի սանմանված թույլատրելի քաշ
Համաչափ բնօգտագործման վճար
Որսաշրջանի թույլատրելի ժամկետներ
Վերոնշյալն ամրագրող ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Նշված տիրույթից դուրս՝ իրավական երկրում չի՛ կարող լինել արդյունագործական ձկնորսություն։

Հ.Գ. Խնդրո առարկային առնչվող ցանկացած քննարկում հնարավոր է բացառապես վերոնշյալ 4 կետերի բովանդակության շուրջ…Սեւանա լիճն ազգային հարստություն է. եւ Հայաստանի Հանրապետությունն է դրա բացառիկ սեփականատերը, ով հավասարապես պատասխանատու է թե՛ լճի էկոհամակարգի անխաթարության ու կենսառեսուրսների կայուն զարգացման, եւ թե՛ իր քաղաքացիների սոցիալական ապահովության համար։

Ըստ այդմ. Պետության բացառիկ իրավունքն է՝ փոխզսպել եւ հավասարակշռել այդ երկու առաջնահերթությունները եւ որեւէ պարագայում թույլ չտալ՝ դրանց ներդաշնակ գոյակցության բալանսի խախտում։

https://www.facebook.com/romanos.petrosyan/posts/3510106095675304