Բազմիմաստ ակնարկներ ԱԺ նախագահին

Բազմիմաստ ակնարկներ ԱԺ նախագահին
Բազմիմաստ ակնարկներ ԱԺ նախագահին

Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը հունիսի 20-ի կառավարության նիստի ընթացքում մի քանի անակնկալ հայտարարություն է արել Վերահսկիչ պալատի հաշվետվության, բյուջետային միջոցների մսխման կամ չարաշահման դեպքերի կապակցությամբ: – See more at: http://www.lragir.am/index/arm/0/country/view/84510#sthash.O9cOQwBV.dpuf

Տիգրան Սարգսյանի հայտարարությունների մեջ կա մի հետաքրքրական նախադասություն: «Ամբողջությամբ կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետը, որ երբևիցե պետական բյուջեի միջոցները մսխած պաշտոնյաները պետք է կրեն արժանի պատիժ», ասում է Տիգրան Սարգսյանը:

Բավական ուշագրավ է «երբեւիցե» բառի կիրառումը:

Սա բավական թափանցիկ ակնարկ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հասցեին, ով Վերահսկիչ պալատի բացահայտումները լսելուց հետո հայտարարել էր, որ «թալանչիներն» ու «լափողները» պետք է պատժվեն, եւ «վարչապետն այստեղ անելիք ունի»:

Ընդ որում, հայտնի է, որ դրանից հետո ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունը հանրությանը ներկայացրեց, թե ինչպես են Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու նրա որդին հսկայական քանակի էժան դիզվառելիք վերցրել գյուղացիներին դիզվառելիքով օգնելու կառավարական ծրագրից: Այսինքն, փաստացի, կարիքավոր գյուղացիներին օգնելու նպատակ ունեցող ծրագրից ավելի շատ օգտվել են Աբրահամյանները, որոնց մեղմ ասած դժվար է կարիքավոր համարել:

Սակայն, վարչապետի ակնարկն ըստ էության շատ ավելի խորքային է, քանի որ այստեղ իհարկե բյուջեի չարաշահման մասին խոսք լինել չի կարող՝ Աբրահամյանները իրավական ոչինչ չեն խախտել, այլ օգտվել են ծրագրի պայմաններից:

Տիգրան Սարգսյանի կիրառած «երբեւիցեն» ըստ երեւույթին վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ ԱԺ նախագահը կառավարության՝ գործադիր իշխանության կազմում էր, այն գործադիր իշխանության, որի հիմնական ընդդիմախոսներից մեկն է դարձել ներկայում: Տիգրան Սարգսյանն ըստ ամենայնի հիշեցնում է Հովիկ Աբրահամյանի տարածքային կառավարման նախարար եւ փոխվարչապետ եղած տարիները: Կարդալ ավելին