Պայթյունի վայրում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ factor.am

Factor.am-ը գրում է․

Այսօր Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Վաղ առավոտից դեպքի վայրում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Քիչ առաջ պայթյունի վայր ժամանեց նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ նախարարը ս.թ. 31-ից մեկնելու է արձակուրդ ու, ըստ շրջանառվող լուրերի, արձակուրդից չի վերադառնալու՝ հրաժեշտ տալով պաշտոնին: Պաշտոնանկության լուրի վերաբերյալ, սակայն, չկա որևէ հաստատում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր հերթին տեղեկացրել է, որ դեպքի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ծանոթացել իրավիճակին: Այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը տեղում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն ցույց տալիս քաղաքացիներին:

Դեպքի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ծանոթացել իրավիճակին: Այս պահին բուժօգնությանն…

Posted by Alina Nikoghosyan on Tuesday, August 25, 2020