Արայիկ Հարությունյանը նոր ուսումնական տարում կորոնավիրուսի դեմ միասնական պայքարելու կոչ է արել․ Տեսանյութ

Արցախի նախագահ Արայիկ Հրաությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի հիմնական թեման նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերն են եղել։

Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է խորհրդակցության տեսանյութը և գրել․

«Բովանդակային քննարկումներից հետո կայացրել ենք մի շարք համարձակ որոշումներ ուսումնական հաստատություններում համավարակի պայմաններում դասապրոցեսը սկսելու վերաբերյալ: Սակայն հաջողելու համար խիստ անհրաժեշտ է լինելու բոլորիդ աջակցությունը ու բարձր պատասխանատվությունը: Մեկ անգամ ևս համավարակի դեմ միասնական պայքարելու կոչ եմ անում»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/761686371295843