Երևանի փոխքաղաքապետն այցելել է ավտովթարից տուժած քաղաքացիներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և հանդիպել օգոստոսի 11-ին Հերացու փողոցում բեռնատարի  և հ.36 ավտոբուսային երթուղու բախման հետևանքով տուժած քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Փոխքաղաքապետին տեղեկություններ են ներկայացվել նրանց բուժման ընթացքի մասին: Սարգիս Մադաթյանն անձամբ զրուցել է տուժածների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում: