2021-ի գարնանը Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կունենանք. ԱՆ ներկայացուցիչ. Azatutyun.am

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով Հայաստանն այս պահին փնտրտուքի մեջ է և բանակցություններ է վարում տարբեր երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ։ «Ազատության» հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը` ընդգծելով` պատվաստանյութի հարցում Հայաստանը վերջնական ընտրություն կկատարի, երբ այժմ փորձաշրջան անցնող պատվաստանյութերը գրանցվեն։

Ընդ որում, որ երկիրը կամ ընկերությունը ավելի մատչելի գին կառաջարկի, այդ տարբերակն էլ ձեռք կբերեն։ Եթե օրինակ` ամերիկյան «Մոդեռնա» ընկերությունը ավելի ցածր գին առաջարկի պատվաստանյութի համար, ապա Հայաստանը ձեռք կբերի ոչ թե ռուսականը, այլ հենց ամերիկյանը. – «Մենք փորձում ենք բոլոր ուղղություններով բանակցել, որպեսզի ապահովագրվենք, որպեսզի մեր գոնե աննշան քանակությամբ երկրում հենց ի սկզբանե ունենանք գոնե ռիսկի, կարևոր ռիսկի խմբերին կարողանանք ապահովել»:

Շարունակությունը՝ azatutyun.am-ում: