Հրդեհ Դալարիկ գյուղում

Օգոստոսի 28-ին, ժամը 18։10-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի թիվ 72 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 22:35-ին: Այրվել են մոտ 1300 հակ անասնակեր և կայանած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի ետնամասը (մասամբ)։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։