Կապան-Աղվանի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 14-ին` ժամը 10։12-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին այրվում է «Uaz Pickup» մակնիշի ավտոմեքենա, տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:25-ին: Այրվել է ավտոմեքենան: