«Չենք լռելու»-ն հանրությանն է ներկայացրել «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» վավերագրական ֆիլմը(Տեսանյութ)

Այսօր «Չենք լռելու»-ն հանրությանն է ներկայացրել «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» վավերագրական ֆիլմը` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ֆիլմը նկարահանել են «Չենք լռելու»-ի երիտասարդները` Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ընթացքում: Ժապավենում ցույց է տրված, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել Անիի հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում` միջազգային կառույցների, առաջին հերթին` ՅՈՒՆԵՍԿՈ-ի, քար լռության պայմաններում:

Նախաձեռնության անդամները նախօրեին ֆիլմի հետ միասին գրություն են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՈ-ին` պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել Անիի ավերակների պահպանման հարցում:

Դիտել ֆիլմը

© Medialab.am