Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը

Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը
Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը

Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»,-նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը շուրջ մեկ ամիս է հացադուլ էր հայտարարել Մատենադարանի առջեւ։ Հացադուլով նա պահանջում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին, եւ լուծել գործի հետ կապված այլ կարեւոր հարցեր՝ ստեղծելով անցումային հանձնաժողովներ։

MediaLab.am