Այս պահի դրությամբ ՌԴ-ից ոչ հայտարարություն ենք լսել, ոչ էլ գործողությունների հստակ գործիքակազմի կիրառման հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան. տեսանյութ

Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է և այդ կազմակերպությունում Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ու հավելել.

«Ռուսաստանը, լինելով նաև ՀԱՊԿ անդամ, ունի լիարժեք մեծ փաթեթ, իր գործողություններով կանխելու: Այս պահի դրությամբ ոչ հայտարարություն ենք լսել, ոչ էլ գործողությունների հստակ գործիքակազմի կիրառման հնարավորություն: Էլ չեմ ասում մշտադիտարկման խնդիրը, որը ամիսներ շարունակ կախված է ՀԱՊԿ-ի առջև, որովհետև եթե մշտադիտարկման փուլը մենք իրականություն դարձրած լինեինք, կարծում եմ, որ հակառակորդը երբեք մեղադրանք չէր կարող ներկայացնել Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ», -հայտարարել է Քոչարյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանին միասնականություն է պետք հաղթահարելու այս դժվարությունը: