Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան օրը նրա «Glock 34» տեսակի ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ hունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով ( սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):