Հայկական կողմն ունի երեք զոհ․ ՊՆ

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Մարտական գործողությունները շարունակվում են։

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։