Իրանահայ վարորդը լաց է եղել Մալաթիայի դատարանում

Իրանահայ վարորդը լաց է եղել Մալաթիայի դատարանում
Իրանահայ վարորդը լաց է եղել Մալաթիայի դատարանում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում է Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացիներ Սարգեզ Նոյուկի Անդոունիանի, Վիգեն Շաշա Նովասարտիանսի եւ հայաստանաբնակ Վարդան Մարտիրոսյանի (լուսանկարում) դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:

Անցյալ աշխատանքային շաբաթվա վերջին օրը, մեղադրանքը պաշտպանող Արամ Ամիրզադյանի մեղադրական ճառից հետո իրանցի վարորդ Վիգեն Շաշա Նովասարտիանսը լաց է եղել:Պատճառն այն է, որ նույն մեղադրանքը առաջադրվել էր նաեւ Վարդան Մարտիրոսյանին: Այն է`Սարգեզ Անդոունիանը Իրանի Իսլամական Հանրապետությունից տարբեր երկրներ է տեղափոխել և այնտեղ իրացնել թմրամիջոցներ, եւ ըստ մեղադրանքի՝ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար համաձայնության է եկել ԻԻՀ քաղաքացի, Թավրիզ քաղաքի բնակիչ Վիգեն Շաշա Նովասարտիանսի հետ և որոշել թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ ուղի ընտրել Հայաստանի Հանրապետությունը, որտեղից էլ թմրամիջոցները տեղափոխել այլ պետություններ: Թմրամիջոցներ տեղափոխելու հարցում նրանց օժանդակել է ՀՀ քաղաքացի Վարդան Մարտիրոսյանը: Այս գործով երկրորդ անգամ է դատական վիճաբանությունների փուլ լինում, ուր հանդես է գալիս մեղադրողը: Առաջին անգամ դատախազը միջնորդեց 15 տարվա ազատազրկում Սարգեզ Նոյուկի Անդոունիանի համար, 13 տարի նա պահանջեց թավրիզցի վարորդի` Վիգենի համար, իսկ տասներկուս էլ օդանավակայանի աշխատակից Վարդանի համար:Հիշեցնենք, որ դրանից հետո Վարդան Մարտիրոսյանը հրաժարվել էր իր պաշտպանական ճառից, վերջին խոսքից, հայտնելով, որ ունի լրացուցիչ ցուցմունք: Դատարանը վերսկսել էր դատական նիստը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/22/268520/