Սոլակում համայնքում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհներ

Սոլակ համայնքում ավարտվել են Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:

Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են համայնքի 8-րդ թաղամասը և 1-ին փողոցի 8-րդ նրբանցքն ընդգրկող, շուրջ 600 մետր երկարության ներհամայնքային ճանապարհներ:

Շահած ծրագրի արժեքը 24.481.590 դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 55%-ը՝ համայնքի ներդրումը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի կրկին սուբվենցիոն ծրագրով Սոլակում կապիտալ ասֆալտապատվել է մոտ 1 կմ ճանապարհահատված:

Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից: