«Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սամվել Մկրտչյանն ազատ է արձակվել ՁՊՎ-ից.նրան կալանավորելու մասին միջնորդությունը մերժվել է․ Փաստինֆո

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժել է «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սամվել Մկրտչյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Բացի այդ՝ դատարանը նաև ոչ իրավաչափ է ճանաչել Մկրտչյանին ձերբակալելու մասին որոշումը՝ բավարարելով պաշտպանների բողոքը։

Նշենք, որ Սամվել Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի և 38-314-րդ հոդվածի հատկանիշներով։ Պաշտպանը հայտնեց, որ Սամվել Մկրտչյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, չի մասնակցել դատավարական գործողությունների։

Մանրամասները՝ այստեղ