Ջերմուկը զբոսաշրջիկներին ավելի շատ վանում է, քան թե գրավում

Առողջարանային քաղաք համարվող Ջերմուկում այս օրերին իրենց հանգիստն անցկացնողները Lragir.am-ին պատմեցին իրենց հիասթափության մասին: Նրանք նշում են, որ այսօրվա Ջերմուկը զբոսաշրջիկներին ավելի շատ վանում է, քան թե գրավում:

«Երազանքի կամար մտանք, մի կին էր նստած, նկարվում էինք, մեկ էլ սա կատաղեց, թե` շուտ դուրս եկեք, հեսա որ տերն եկավ… Ասում եմ` տերն ո՞վ ա, ես իմ երկրի բնությամբ իրավունք չունե՞մ հիանամ: Պարկերացնո՞ւմ եք`դրսից եկած զբոսաշրջիկին նման բան ասեին, էլ Հայաստան ոտք չէր դնի: Ամեն քայլափոխի փող են ուզում, ավտոկանգառներում առանց վճարելու թույլ չեն տալիս ավտոմեքենա կայանել, օրինակ` ջրվեժի տարածքում 200 դրամ են ուզում մեքենա կայանելու համար»,- Lragir.am-ին պատմեց Ջերմուկում հանգստացող Շուշան Սեդրակյանը:

 

Նա նշում է, որ Ջերմուկի ամբողջ երկայնքով օբյեկտներ են, ամեն մեկը մի կտոր վերցրել է, փող է աշխատում:

 

Ջերմուկի «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժն իր գեղեցկությամբ չի հիացնում զբոսաշրջիկներին, քանի որ հէկ-ի պատճառով ցամաքել է: «Ջուր համարյա ջրվեժից չի գալիս, ասում են` միայն պաշտոնայների այցելության ժամանակ են ջուրը բաց թողնում»,- բողոքեցին հանգստացողները: Իսկ պատճառը ջրվեժի ջրով գործող «Մուշեղ» հէկ-ն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ