Ութ ամսում՝ ՄԻԱՎ-ից մահվան 35 դեպք

Հայաստանում 2020 թվականին մինչև հուլիսի 31-ը կատարվել է 60 հազար ՄԻԱՎ-ի հետազոտություն:

«Արմենպրես»ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը:

«Մինչև հիմա դեպքեր են լինում մահվան, քանի որ ուշ են ախտորոշվել, ախտորոշվել են այն փուլում, երբ օգնելն անհնարին է լինում։ Վերիջն 8 ամսում ունեցել ենք 35 մահվան դեպք։ Մահացածների մեջ երեխաներ չկան, 20-29 տարիքային խմբից մահացել է 3 հոգի, 30-39 տարեկանում՝ 8 հոգի, 40-49՝ 9 հոգի, 50-59 տարիքային խմբում 11 հոգի է մահացել, 60-69 խմբում՝ 3, մեկ հոգի էլ 15-19 տարեկան խմբում ունենք»,- շեշտեց Մադոյանը։