Արցախում սպասվում է բջջային կապի եւ ինտերնետ ծառայության գների էական իջեցում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է․

Այսօր ընդունել եմ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին: Քննարկման արդյունքները հետևյալն են.

Բարձր արագությամբ 3G կապն արդեն իսկ հասանելի է մայրաքաղաքում և Շուշիում, առաջիկա օրերին էլ հասանելի կդառնա մնացած խոշոր բնակավայրերում: Այս առումով վերջին տեխնիկական աշխատանքներն են իրականացվում, որոնք, ըստ գլխավոր տնօրենի, կավարտվեն մեկ շաբաթվա ընթացքում:

Մինչև տարեվերջ նոր 3G ծածկույթի տակ կլինեն ներհանրապետական գլխավոր ճանապարհները, Հայաստանին կապող միջպետական մայրուղիները:

Մինչև 2022 թ. էականորեն նվազելու են մատուցվող ծառայությունների սակագները. արդեն հունվարի 1-ից կլինի առաջին շոշափելի վերանայումը:

Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, նոր տարուց գործելու են նաև նոր փաթեթներ, որոնք ավելի մատչելի պայմաններ են առաջարկելու բաժանորդներին:

Պայմանավորվել ենք, որ մինչև 2022թ.-ի հունվարի 1-ն ընկերությունը մատուցող ծառայությունները և դրանց սակագները կհամապասխանեցնի ՀՀ-ում գործող կապի օպերատորների կողմից մատուցվող ծառայություններին ու սակագներին։ Խոստանում եմ, որ իշխանություններն այս հարցում խիստ հետևողական է լինելու։

Հ.Գ.
Դիմակ չկրելս պայմանավորված էր թեթև առողջական խնդրով: Հիմա ամեն ինչ կարգավորված է: