Ալկոհոլի թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը կորոնավիրուսով է վարակվել․ News.am

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը։

«Քրեական գործի այս փուլում որպես անհետաձգելի դատավարական գործողություն՝ կալանավորման միջնորդության քննարկումը անհետաձգելի ու անհապաղ է։ Այս դեպքում գործ ունենք ֆորս մաժորային իրավիճակի հետ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի ընթացք է լինելու, որովհետեւ առանց իմ պաշտպանյալի չի կարող կալանքի միջնորդություն քննվել։ Անժամանակ հետաձգելու իրավական հիմնավորում նույնպես չկա, որովհետեւ սա անհապաղ քննվող դատավարական գործողություններից է»,- ասել է պաշտպան Գեւորգյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում