Երբ տղաս առաջին ատամը հանեց ասեցի.
-Ուռա՜, ատամհատիկ անենք:
Ամուսինս վախեցավ.
-Ի՞նչ ատամհատիկ:Դուք հո հրեաների ու արաբների պես չե՞ք կտրում ոչինչ:
– Ի՞նչ ես ասում, մեզ համար սա ամենադրական տոներից է, նշում ենք առաջին ատամիկը,-ծիծաղացի ես:
– Իսկ մենք նշում ենք կաթնատամի կորուստը, – ավելացրեց սկեսուրս:
– Մենք դրական ազգ ենք,- կատակեցի ես,- միշտ ձեռքբերումներն ենք նշում:
Այդպես էլ մասնակից դարձրեցի ֆրանսիացիներին հայկական ավանդույթին, իսկ գլխավոր դերում սկեսուրս էր, ով շատ հուզված էր, ամեն քայլին հարցնում էր արդյոք ճիշտ է անում:
Երբեք չէի մտածի, որ այդքան մեծ դրական ազդեցություն կունենար մի տոն, որը արդեն սովորական է համարվում հայերի ընտանիքներում:
Տղաս արտիստ է դառնալու:
http://www.youtube.com/watch?v=K-1Ua6zsGTg
Ժորդանի քեռին կատակեց.
-Արտիստ- արհեստավոր, արտիստ -ֆուտբոլիս, արտիստ – հաշվապահ, արտիստ- պատգամավոր… այս դարում ցանկացած մասնագիտության մեջ դերասանական հիմունքները պետք կգան:
Մի հրաժարվեք հայկական ավանդույթներից մի փոխարինեք, դրանք այնքան ունիկալ են:
Ձեր Ռոզա Սարգսյան Ֆենդեր
MediaLab Blog