6-ամյա Գոռ Ստեփանյանին գյուղապետարանն արգելել է հաճախել մանկապարտեզ

6-ամյա Գոռ Ստեփանյանին գյուղապետարանն արգելել է հաճախել մանկապարտեզ
6-ամյա Գոռ Ստեփանյանին գյուղապետարանն արգելել է հաճախել մանկապարտեզ

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ Գոռի հայրը՝ Արմենը, պատմեց, որ երեխան 3 ամիս է հաճախել մանկապարտեզ: Նա ցավով հիշեց, թե ինչպես են օրեր առաջ երեխային տուն ուղարկել մանկապարտեզից՝ միայն այն պատճառով, որ նա ջրի և աղբի վարձավճարները չի մարել:

«Մի քանի օր առաջ մեկ էլ տեսնենք երեխան գալիս է տուն: Ես անհանգստացա: Այդուհետև, երբ գնացի պարտեզ, ապա ինձ հայտնեցին, որ պարտքերի պատճառով գյուղապետը երեխային չի թույլատրում հաճախել մանկապարտեզ»,-մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Արմենը: Արմենը 3 անչափահաս տղաների հայր է: Նա չունի պետականորեն ոչ մի աշխատանք: Միակ աշխատանքը, որով կարողանում է նրա ընտանիքը մի կերպ գոյատևել՝ դաշտն է: Ամեն առավոտ կնոջ հետ վեր է կենում և գնում դաշտ աշխատելու, որն էլ դառնում է իրենց ապրուստի միջոցը: 6-ամյա Գոռը ցանկություն հայտնեց մանկապարտեզ գնալու: Նա տանը ոչինչ չունի զբաղվելու, իսկ մանկապարտեզում՝ երեխաների կողքին, իրեն հետաքրքիր է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/08/10/275162/