COVID-19. Հնդկաստանում մեկ օրում ավելի քան 7 հազար նոր դեպք է հաստատվել. Թարմ տվյալներ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 26 մլն 812 հազարը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 879 հազարը, ապաքինվել է ավելի քան  18 մլն 921 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում կա 6 մլն 389 հազար 413 հաստատված դեպք:  Մահացածների թիվը 192 հազար 132 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 4 մլն 91 հազար 801-ի, մահերինը՝ 125 հազար 584-ի: 

Վարակվածների թվով երրորդ տեղում Հնդկաստանն է: Այս երկրում ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4 մլն 27 հազար 718-ի, մահերինը՝ 69 հազար 668-ի: 

Վերջին 24 ժամում Հնդկաստանում 7 հազար 479 դեպք է հաստատվել: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 1 մլն 20 հազար 310 մարդ, մահացել 17 հազար 759 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 205 նոր դեպք: Հնգյակը եզրափակում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 676 հազար 848 է, մահերինը՝ 29 հազար 554:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։