Երևան քաղաքի ավագանին 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ ընդունված որոշմամբ «Երևանի թիվ 154 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հանձնվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է միաձայն քվեարկությամբ:
«Երևանի թիվ 154 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի «Երևանի ենթակայության կազմակերպությունները Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը
հանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին» որոշման համաձայն՝ հանձնվել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը:
Այնուհետև, Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի օգոստոսի 10-ին վերոնշյալ որոշումը ճանաչվել էր ուժը կորցրած և «Երևանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերադարձվել էր Երևանի ենթակայությանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Ժաննա Ղարդաշյանը հայտնեց, որ նման որոշում ընդունելու անհրաժեշտությունն առաջացել է՝ ելնելով մանկապարտեզ հաճախող երեխաների շահերից՝ «Երևանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատանքներն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու համար:
«Նպատակահարմար է այդ կազմակերպությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը վերադարձնել՝ վերջինիս պատվիրակելով հիմնադրի լիազորությունները: Այս ամենի հետ կապված առկա է ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական դրական եզրակացությունը»,- նշեց Ղարդաշյանը:
Նշվել է նաև, որ խոսքը Երևանի ամենամեծ մանկապարտեզներից մեկի մասին է: